Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել US Open-ի քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչի խաղում նա 6:2, 7:5, 6:4 հաշվով հաղթել է խորվաթ Բորնա Գոյոյին։
Հանդիպման տևողությունը 2 ժամ 27 րոպե էր։
Մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կպայքարի ամերիկացի Թեյլոր Ֆրիտցի հետ։
US Open-ն անցկացվում է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 10-ը: Տղամարդկանց մենախաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 65 մլն դոլար, մրցաշարի գործող հաղթողն իսպանացի Կառլոս Ալկարասն է, որը նախորդ տարի եզրափակիչ խաղում հաղթել էր նորվեգացի Կասպեր Ռուդին։