«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին կիսվել է Իտալիայի առաջնությունում «Ինտերի» դեմ առաջիկա խաղի վերաբերյալ իր սպասելիքներով:
«Այս խաղը մարտավարական տեսանկյունից բարդ կլինի: Երկու թիմերն էլ հնարավորություն ունեն օգտվել մրցակցի թույլ կողմերից: Մենք ցանկանում ենք հնարավորինս մեծ ճնշում գործադրել մրցակիցների վրա:
Այժմ մեր խաղացողներից շատերը վնասվածքից հետո կրկին գործի են անցնում: Վերջին մի քանի օրերը մենք շատ ծանր մարզվեցինք: Մենք ունենք մի քանի տարբեր ոճի հարձակվողներ, այնպես որ կարող ենք մրցակցին անակնկալ մատուցել», — Սարիի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:
«Յուվենտուս»- «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։45-ին։