«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին, անկեղծացել է, որ երջանիկ է և չի պատրաստվում լքել ակումբը, հաղորդում է Sky Sports-ը:
«Ես երջանիկ եմ: Գավաթը նվաճելու համար կա մի քանի շաբաթ: Եվ ես կարծում եմ, որ առջևում երկու-երեք լավ մրցաշրջան ունեմ: Հիմա պայմանների մասին խոսելու ժամանակը չէ:
Ինձ համար դժվար ամիս էր: Ես պարզապես խոսեցի մարզչի հետ և ես հավատացի, որ նա ասաց, որ ես կստանամ իմ հնարավորությունը, և նա ինձ տվեց իմ հնարավորությունը»:
Ես անում եմ հնարավոր ամեն ինչ և շատ ուրախ եմ, որ վերադառնում եմ թիմ: Տրանսֆերային պատուհանը ետևում է: Ես «Չելսիի» խաղացող եմ: Ես կրկին ուրախ եմ, և սա ամենակարևորն է»,- մեջբերում է Ժիրուին Goal-ը։