«Մանչեսթեր Յունայթեդի» 30-ամյա կիսապաշտպան Ֆրեդ Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Ֆուլհեմ»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ խաղացողը դիտարկում է կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ, այդ թվում՝ ամռանը փոխել ակումբը։ Ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված է «Ֆուլհեմը», սակայն, բացի դրանից, բրազիլացի կիսապաշտպանով հետաքրքրվում են նաև Սաուդյան Արաբիայի մի շարք ակումբներ։ Իր կարիերայի այս փուլում Ֆրեդի համար կարևոր է, որ ինքն ավելի մեծ դեր խաղա ակումբում, իսկ նրա պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին։ Այս ամենը կարող է հիմք դառնալ ֆուտբոլիստի հետագա տեղափոխության համար։
Բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։