Ֆինլանդիայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլում։
Հելսինկիում պարտություն կրեց Սլովենիան, որը մինչ այսօրվա հանդիպումը երկու անընդմեջ հաղթանակ էր տարել։
13-րդ րոպեին Յոել Պոհյանպալոն առաջ մղեց Ֆինլանդիային հաշվի մեջ։ Մեկ ժամ անց Օլիվեր Անտմանը հաշիվը դարձրեց 2-0։ Տեմու Պուկին երկու գոլային փոխանցում է կատարել։
Ֆինլանդիայի հավաքականը վաստակեց 6 միավոր և գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը: Սլովենիան ունի 6 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: