Կիսապաշտպան Իտան Մբապեն իր առաջին խաղն է անցկացրել ՊՍԺ-ի կազմում։ Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի 15-ամյա եղբայրը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, մասնակցել է Փարիզի դեմ ընկերական հանդիպմանը։
Հանդիպումն անցկացվել է խաղակես՝ 30 րոպեանոց ձևաչափով։
Կրտսեր Մբապեն փոխարինման է դուրս եկել 45-րդ րոպեին Ֆաբիան Ռուիսի փոխարեն։