«Չելսիի» պաշտպան Էմերսոն Պալմերին կարիերան կշարունակի Իտալիայի Ա Սերիայում։
Ինչպես հայտնում է Insider Lazio-ն, «Լացիոն» պայմանավորվել է լոնդոնյան ակումբի հետ՝ 28-ամյա իտալացուն մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը վարձակալելու վերաբերյալ։ Վարձակալության արժեքը կկազմի 5 մլն եվրո։
Համաձայնագրում ներառվելու է 9 միլիոն եվրոյով խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքը։
Էմերսոնի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Նախորդ մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Լիոնում»: