Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով Սանկտ Պետերբուրգին զրկել է 2022 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու իրավունքից։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա Փարիզում։
Ռուսական РБК-ն կազմել է այն մրցաշարերի ցուցակը, որոնք Ռուսաստանը չի ընդունի առաջիկայում։
ՈւԵՖԱ-ն արգելել է Ռուսաստանում իր հովանու ներքո անցկացվող ակումբային և ազգային հավաքականների հանդիպումները։ Այսպիսով, Մոսկվայի «Սպարտակը» չեզոք մարզադաշտում կանցկացնի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի մարտ ամսվա տնային հանդիպումը։ Ազգային հավաքականը ևս չի կարողանա տանն անցկացնել Ազգերի լիգայի խաղերի (սկսվում է հունիսին), Եվրո 2024-ի ընտրական փուլի (սկսվում է 2023 թվականի մարտին) հանդիպումները, իսկ ԱԱ որակավորման փուլի հանդիպումների վերաբերյալ դեռ վերջանական որոշում կայացված չէ:
Բասկետբոլի Եվրալիգան նմանատիպ որոշում կայացրեց ռուսական ակումբների վերաբերյալ:
Բացի այդ, Ռուսաստանում, մարզիկների բոյկոտի պատճառով, չեղարկվել են ձմեռային մարզաձևերի աշխարհի գավաթի մի շարք փուլեր։ Իսկ Մոսկվան զրկվեց հրաձգության Եվրոպայի առաջնությունից, որը նախատեսված էր օգոստոս-սեպտեմբերին, և շախմատի համաշխարհային Օլիմպիադայից (հուլիսի 26-ից օգոստոսի 8):
Ուրբաթ օրը հայտնի դարձավ նաև Ֆորմուլա 1-ի Ռուսաստանի Գրան Պրիի չեղարկման մասին, որը պետք է անցկացվեր Սոչիում սեպտեմբերի վերջին։
Իր հերթին ՄՕԿ-ը ֆեդերացիաներին հորդորել է բոլոր մրցաշարերը տեղափոխել Ռուսաստանից և Բելառուսից: