«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 21-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
«Մենք նպատակ ունեինք 2022 թվականը սկսել հաղթանակով, խաղացինք որակյալ և լավ կազմակերպված թիմի դեմ, որը կարող է նույն տեսքը ունենալ ամբողջ հանդիպման ընթացքում:
Կարծում եմ՝ Ինտերն արժանի հաղթանակ տարավ, միայն նայեք վիճակագրությանը»,-Ինձագիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: