Ֆաբիո Կանավարոն մոտ է Լեհաստանի հավաքականը գլխավորելուն: Այս մասին հայտնում է football-italia.net-ը:
Երեկ իտալացի մասնագետը Կրակովում հանդիպում է անցկացրել Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ։ Կողմերի միջև բանակցությունները լավ են ընթանում. Առաջիկայում Կանավարոն կարող է դառնալ Լեհաստանի հավաքականի նոր մարզիչը.
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Պաուլո Սոուզան լքեց Լեհաստանի հավաքականի մարզչի պաշտոնը՝ գլխավորելով «Ֆլամենգոն»։