Քաթարը շարունակում է նախապատրաստվել ֆուտբոլի աշխարհի 2022 թ-ի առաջնության եզրափակիչ փուլին, որը կանցկացվի 2022 թ-ի նոյեմբերին:
Կազմակերպիչները ներկայացրել են յուրահատուկ ստադիոններից մեկի՝ Ռաս Աբու Աբուդի շինարարական աշխատանքները: Ստադիոնը տեղավորելու է 40.000 հանդիսական, իսկ Աշխարհի առաջնության ավարտից հետո այն ամբողջապես ապամոնտաժվելու է, իսկ դրա մասերը կօգտագործվեն Քաթարում այլ մարզական կառույցների օգտագործման համար:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 6 խաղից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: