Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրաեն ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե ով է լինելու աշխարհի գործող չեմպիոնների հաջորդ գլխավոր մարզիչը։
«Երբ Դեշամը որոշի հեռանալ հավաքականից, մենք նրա պայմանագիրը չենք թարմացնի։ Եթե Զիդանը այդ ժամանակ ազատ լինի, նա կլինի այն մարդը, ով կանցնի աշխատանքի հավաքականում»,-Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքերն է մեջբերում Fox Sports-ը։
Զինեդին Զիդանը ներկա պահին գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբի հետ Զիդանը 10 տիտղոս է նվաճել։
Դիդիե Դեշամը 2018 թվականին Ֆրանսիայի հավաքականի հետ հռչակվել է աշխարհի չեմպիոն։