«Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ թիմը դեռ պայքարելու է չեմպիոնության համար՝ չնայած «Ռեալից»՝ 1-2 հաշվով կրած պարտությանը.
«Առջևում 8 խաղ կա: Չեմ կասկածում, որ թիմը մինչև վերջ պայքարելու է չեմպիոնության համար»,-թվիթերում գրել է Լապորտան:
«Բարսայի» նկատմամբ հաղթանակից հետո «Ռեալն» ու «Ատլետիկոն» ունեն 66-ական միավոր, սակայն Սիմեոնեի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել, իսկ այս պահին լրացուցիչ արդյունքներով առաջատարը «Ռեալն» է:
«Բարսելոնան» 65 միավորով երրորդն է: