Նախորդ հոկտեմբերին UFC 254-ի շրջանակում տեղի ունեցած մենամարտի երկրորդ ռաունդում, Նուրմագոմեդովը «եռանկյունի» ուժային հնարքի շնորհիվ պարտության մատնեց Ջասթին Գեթջիին:
UFC-ն Նուրմագոմեդովի կատարած այդ հնարքը ճանաչել է նախորդ մրցաշրջանի լավագույն դրվագ:
«Այս մրցանակն ինձ համար անչափ կարևոր է: Տարիներն անցնում են, իսկ պատմությունը միշտ մնում է մեզ հետ:
Իմ կարիերայում շատ պահեր կան, որոնք ես դեռ երկար կհիշեմ»,-ասել է Նուրմագոմեդովը:
View this post on Instagram
Հիշեցնենք, որ չեմպիոնական տիտղոսը երրորդ անգամ պաշտպանելուց հետո, ռուսաստանցի մարզիկը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: