Կիպրոսի առաջնության 4-րդ տուրում «Էնոսիս Պարալիմնին» սեփական հարկի տակ ընդունել է ԱՊՈԵԼ-ին ու 2։3 հաշվով ցավալի պարտություն է կրել վերջին վայրկյաններին։
Տանտերերի կազմում երկու գոլն էլ հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը՝ աչքի ընկնելով խաղի 64-րդ և 89-րդ րոպեներին։
Ներկայացնում ենք Հովհաննես Համբարձումյանի գոլերի տեսանյութը․