«Լացիոյի» կիսապաշտպան Դաիչի Կամադան առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի, կիսապաշտպանի պայմանագրում կա մի տարօրինակ կետ, որն ակտիվացնելու դեպքում պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2027 թվականի ամառ:
Ըստ այդ կետի՝ եթե մինչև մայիսի վերջ Կամադան «Լացիոյին» վճարի 100 եվրո, ապա նրա պայմանագիրն ակումբի հետ կերկարաձգվի մինչև 2027 թվականի ամառ։ Եթե նա որոշի չանել դա, ապա կկարողանա ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ հռոմեական թիմից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ճապոնացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյոնխենգլադբախի «Բորուսիան»։