«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բայերի» հետ խաղում։
Թուրինցիները, հիշեցնենք, 3։0 հաշվով հաղթանակ են տարել։
34-ամյա պորտուգալացի հարձակվողի համար սա 127-րդ գնդակն է դարձել այս մրցաշարում։ 15 անգամ նա աչքի է ընկել ՄՅՈւ-ի կազմում, 105 անգամ՝ «Ռեալի», 7 անգամ էլ՝ «Յուվենտուսի»։
Ռոնալդուի մոտակա հետապնդողը Լիոնել Մեսսին է․ «Բարսելոնայի» 32-ամյա արգենտինացի հարձակվողը կատալոնական թիմի կազմում 112 գոլ է խփել ՉԼ-ում։
Ընդհանուր առմամբ, եվրագավաթներում Ռոնալդուի ակտիվում 130 գոլ կա, իսկ Մեսսիի կազմում՝ 115։
Նշենք նաև, որ «Բայերի» նկատմամբ հաղթանակը Ռոնալդուի համար դարձել է 102-րդ հաղթանակը ՉԼ-ում։ Այս ցուցանիշով նա այժմ առաջատարն է՝ շրջանցելով «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին (101 հաղթանակ)։
Աղյուսակում երրորդ տեղ շը զբաղեցնում է «Բարսելոնայի» նածկին ֆուտբոլիստ Չավին (91), Մեսսիի ակտիվում 80 հաղթանակ կա ՉԼ-ում ու նա 4-րդ տեղում է։
Հիշեցնենք՝ «Յուվենտուսը» 4 միավոր է վաստակել ու գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը։ «Բայերը», 0 միավորով, եզրափակում է այն։