Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն ինստագրամյան իր սթորիում անդրադարձել է Արցախի սահմանին տիրող իրավիճակին․
«Իմ բոլոր ոչ հայ և հայ ընկերներ:
Երեկ՝ վաղ առավոտյան, ադրբեջանական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Էսկալացիայի մասին պաշտոնական հայտարարությունից մի քանի րոպե անց ադրբեջանա-թուրքական լրատվամիջոցները առաջնագծից նյութեր հրապարակեցին, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի նախաձեռնած սադրանքը նախապես ծրագրված էր թուրքերի հետ:
Հայկական կողմը գործելու է իր ողջ ներուժով՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը և տալու համապատասխան ռազմական և քաղաքական հակահարված: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լիովին կրում է իր ագրեսիայի հետևանքների պատասխանատվությունը:
Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական թուրքերի քաղաքական ղեկավարության ագրեսիան ընդդեմ Արցախի / Լեռնային Ղարաբաղի, ընդդեմ իմ սուրբ ազգի, իմ եղբայրների և քույրերի, որոնք կանգնած են իրենց բիբլիական հողին: Սա ցեղասպանության հերթական գործողություն է, որին աջակցում է Թուրքիան: Թուրքիայի կառավարությունը վերածվել է համաշխարհային տարածաշրջանային ահաբեկչի, որը հրահրում է նոր համաշխարհային պատերազմ:
Եղբայր ազգերը ոտքի են կանգնում և մարմնավորում են մեր դավանանքի իրական իմաստը. «Մենք ակնհայտ ենք համարում այն ճշմարտությունը, որ բոլոր մարդիկ ծնվել են հավասար և իրավունք ունեն ապրել խաղաղ երկրում միմյանց հանդեպ մեծագույն հարգանքով: Եթե հանես քո մաշկը, ապա կտեսնես, որ մենք բոլորս նույնն ենք, նույն քանակությամբ ոսկորներով և արյամբ»,- գրել է Ղազարյանը։