«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն կարիերան կշարունակի ԱՊԼ-ում, հայտնում է ESPN-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, կատալոնացիներն արդեն բանակցում են առաջարկ կատարած կողմի հետ, սակայն անգլիական կողմի անունը չի հրապարակվում: Խոսքը գնում է տրանսֆերի վաճառքի մասին:
26-ամյա պաշտպանը նախորդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ, իսկ գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ.: