«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի նորեկ Դոնի վան դե Բեկի մասին։
«Դոնին ունի խաղային բոլոր որակները, որոնք հնարավորություն կտան նրան այստեղ հաջողություն գրանցելու։ Նա ունի այն բնավորությունը, որը թույլ կտա նրան հաջողության հասնել «Մանչեսթեր Յունայթեդում»։
Նրա դաշտը տեսնելու կարողությունը, շարժողունակությունը և նրա խաղը կարդալու հմտությունները կօգնեն մեր կիսապաշտպանությանը։ Վան դե Բեկի տեղափոխությունը ավելի տաղանդավոր նրան կդարձնի։
Նիդերլանդների առաջնությունում ու եվրագավաթներում վան դե Բեկի ելույթները շատ տպավորիչ էին ու մենք անհամբերությամբ սպասում ենք նրա հետ աշխատելու հնարավորությանը»,-Սուլշերի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» այսօր հայտարարեց Դոնի վան դե Բեկի տրանսֆերը գնելու մասին։ Գործարքն արժեցել է 35 միլիոն ֆունտ։