Ռուսաստանի առաջին ռակետ Դանիլ Մեդվեդևը հայրը պատմել է, որ Բրիտանիայի դեսպանատունը մուտքի վիզա չի տրամադրել իրեն ու կնոջը, ու նրանք չեն կարող ներկա գտնվել ATP-ի եզրափակիչ մրցաշարին:
Թենիսիստի ծնողները ցանկացեկ են ներկա գտնվել իրենց որդու համար անչափ կարևոր մրցաշարին, սակայն բախվել են նման խնդրի:
«Երբ մենք Փարիզում էինք, դիմեցինք արագացված տարբերակով վիզա ստանալու համար և դրա համար հավելյալ վճարեցինք: Մեզ պետք է 5-օրյա ժամկետում պատասխանեին, բայց անցել է 9 աշխատանքային օր ու ոչ մի պատասխան: Մենք կորցրեցինք տոմսերի, հյուրանոցային համարի ու արագացված տարբերակով վիզա ստանալու դիմաց վճարված մի մեծ գումար: Կորցրեցինք ամենակարևորը. մենք չենք կարող մեր ներկայությամբ օգնել մեր որդուն»,-ասել է Սերգեյ Մեդվեդևը: