«Չելսիի» նորեկ Տիագո Սիլվան մանրամասներ է ներկայացրել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենից» լոնդոնյան ակումբ իր տեղափոխման մասին։
«Եթե անկեղծ լինեմ, այս ամենը սկսվեց պանդեմիայի շրջանում։ Լեոնարդոն զանգահարեց ինձ ու ասաց, որ պետք է 2 ամսով երկարաձգեմ պայմանագիրս, որպեսզի մասնակցեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։
Ես ասացի խնդիր չկա, քանի որ ուզում էի մնալ թիմի հետ մինչև վերջ, քանի որ մենք միասին էինք սկսել այս ճանապարհը։ Այն ժամանակ, երբ Լեոնարդոն առաջարկեց մնալ ՊՍԺ-ում, ես արդեն «այո» էի ասել «Չելսիին»։ Ես կայացրի այս որոշումը։
Բայց ես շնորհակալ եմ ՊՍԺ-ին այն ամենի համար, ինչ նրանք արել են իմ կյանքի ու իմ ընտանիքի համար»,-Սիլվայի խոսքն է մեջբերում Goal-ը։