Հեղինակավոր Whoscored կայքը ներկայացրել է Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Տորինո»-«Ռոմա» խաղում ֆուտբոլիստների վիճակագրությունն ու գնահատականները:
Այդ խաղում, հիշեցնենք, հռոմեացիները 3-2 հաշվով հաղթանակ են տարել:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով գոլային փոխանցման հեղինակ էր դարձել այդ խաղում, բարձր՝ 7,21 գնահատականն է ստացել: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստն, ըստ Whoscored-ի, Էդին Ջեկոն է՝ 8,3 գնահատականով:
Մխիթարյանն առհասարակ 2 հարված է կատարել դարպասին, կատարել է 33 փոխանցում՝ 90,9 % ճշգրտությամբ, որից մեկը՝ առանցքային:
Հայ ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 56 անգամ է դիպչել գնդակին: Մխիթարյանի նկատմամբ կանոնները խախտվել է 3 անգամ: