«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է ձեռք բերել «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին, հայտնում է 90min-ը:
Աղբյուրի համաձայն, իտալացի մարզիչը կարծում է, որ թիմը չի կարող հաջողության հասնել առանց բարձրակարգ հարձակվողի և ցանկանում է ձեռք բերել Սերիայի Ա-ի լավագույն ռմբարկուին:
Նշվում է, որ Անչելոտին ակումբի ղեկավարությանը խնդրել է լուրջ աջակցություն ցուցաբերել տրանսֆերային շուկայում, եթե նրանք ցանկանում են, որ նա երկար ժամանակ մնա ակումբում:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, խաղացողին հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: