Բելառուսի ներքին առաջնության 18-րդ տուրի կենտրոնական՝ «Նեման»-«Շախտյոր» խաղում գոլեր չգրանցվեցին: Սոլրիգորսկի թիմը դարպասին ոչ մի հարված չկատարեց: Չնայած նրան, որ «Նեմանի» առավելությունն ակնհայտ էր, սակայն Ղադիմյանն ու ընկերները երկրորդ խաղում անընդմեջ ոչ-ոքի խաղացին:
Այս պահին «Շախտյորը» 34 միավորով առաջատարությունը կիսում է «Բատեի» հետ, սակայն 31 միավոր ունեցող «Նեմանը» 1 խաղ պակաս է անցկացրել, որտեղ հաղթանակի դեպքում միավորներով կհավասարվի 2 առաջատարին: