Ավստրիացի Դոմինիկ Տիմը դարձավ bett1ACES ցուցադրական մրցաշարի հաղթողը, որն անցկացվեց Բեռլինում: Եզրափակիչ խաղում Տիմը 6:4, 6:2 հաշվով հաղթեց իտալացի Յաննիկ Սիններին:
Երրորդ տեղի համար մրցավեճում գերմանացի թենիսիստ Միշա Զվերևը հաղթեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստ-Ագուտին `6:4, 6:3:
Հիշեցնենք, որ bett1ACES մրցաշարին մասնակցում էր նաև ռուսաստանցի Կարեն Խաչանովը, ով մեկնարկային խաղում պարտվեց Սիններին՝ 3:6, 6:7 հաշվով:
Տիմի համար այս եզրափակիչը երրորդն էր վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում: Հուլիսի 15-ին Դոմինիկը հաղթեց Բեռլինում կայացած առաջին մրցաշարում՝ եզրափակչում պարտության մատնելով իտալացի Մատեո Բերերտինիին, իսկ հուլիսի 11-ին՝ Կիտցբյուլեում (Ավստրիա) մրցաշարի վճռորոշ խաղում, որը կազմակերպել էր հենց Տիմը, պարտվեց ռուսաստանցի Անդրեյ Ռուբլևին: