«Արարատ» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել նոր նշանակում:
ArmSport-ի նախկին գլխավոր խմբագիր, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսուհետ կզբաղեցնի «Արարատի» գործադիր տնօրենի պաշտոնը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Շնորհավորում ենք պարոն Նազարյանին և ցանկանում բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: