Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը կարող է կարիերան շարունակել Լա լիգայի մեկ այլ թոփ ակումբում։ Այս մասին հայտնում են ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ հարձակվողի տրանսֆերով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», ընդ որում՝ «արքայական» ակումբի հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ գալիս է դեռևս այն տարիներից, երբ նա հանդես էր գալիս «Վալենսիայում»։ Նշվում է, որ մադրիդցիները կարող են Տորեսին ձեռք բերելու գործնական քայլերի դիմել հենց ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ներկայումս Ֆերան Տորեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 50 միլիոն եվրո։ «Կապտանռնագույնների» հետ նրա գործող պայմանագրային պարտավորություններն ուժի մեջ են մինչև 2027 թվականի կեսերը։
Հիշեցնենք, որ Տորեսը դարձավ աշխարհի 2026 թվականի առաջնության՝ Իսպանիայի և Արգենտինայի հավաքականների միջև կայացած եզրափակիչ հանդիպման (1-0) իսկական հերոսը՝ հեղինակելով իսպանացիների միակ և հաղթական գոլը։























































