Ինչպես հայտնի է, սկանդալային «Նոա»-«Շիրակ» խաղից հետո կրքերը չեն հանդարտվում: Գյումրիի ակումբի ներկայացուցիչները, ըստ իրենց, առանձնացրել է ՀՖՖ-ի կողմից «ջերմ» վերաբերմունքի մի քանի կետ: Դրան ի պատասխան, այսօր, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես եկավ բաց նամակով, որն ուղղված էր «Շիրակ» ՖԱ նախագահ Արման Սահակյանին ու ակումբին:
ՀՖՖ-«Շիրակ» «պայքարի» մասին իր կարծիքն է հայտնել նաև «Լոռի» ՖԱ ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը՝ գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում.
«Ընթերցեցի Արմեն Մելիքբեկյանի բաց նամակը։ «Շիրակի» նախագահ Արման Սահակյանի մեծագույն սխալի հետևանքն է, երբ նա ՀՖՖ ընտրությունների ժամանակ մեծ աջակցություն ցուցաբերեց Մելիքբեկյանին: Դե իսկ, այսօր, քաղում է հենց այդ սխալի պտուղները։ Արդյունքում, մեր ֆուտբոլում ծառացած խնդիրներն այնքան շատ են, որ երբեք չեն եղել այսպիսին։ Կոչ եմ անում՝ սթափվելու և առերեսվելու իրականության հետ»,-գրել է Գրիգորյանը: