Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարող է վերսկսել իր կարիերան որպես «Ուտրեխտի» ֆուտբոլիստ, հայտարարել է նիդերլանդական ակումբի տեխնիկական տնօրեն Յորդի Զեյդամը:
«Բոլորը գիտեն, որ Ուեսլին և ես երկար ժամանակ կապի մեջ ենք: Մենք ունեցել ենք մի քանի խոսակցություններ, քննարկել ենք նրա վերադարձը ֆուտբոլ: Ուեսլիին ժամանակ է պետք, որպեսզի հասկանա՝ իսկապես ցանկանում է դա: Սնեյդերը լավ մարզավիճակում է և «Ուտրեխտի» համար շատ հետաքրքիր տարբերակ է: Գնդակը նրա կողմն է», — մեջբերում է Զեյդամին ad.nl-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արիեն Ռոբբենը ևս ցանկանում է վերսկսել կարիերան Նիդերլանդները ներկայացնող «Գրոնինգենում»։