Կիսապաշտպան Արիեն Ռոբբենը ցանկանում է վերսկսել կարիերան Նիդերլանդները ներկայացնող «Գրոնինգենում»։
36-ամյա ֆուտբոլիստը դեռևս հստակ չգիտի՝ ի վիճակի կլինի դա անելու, թե ոչ։
«Ես աշխատում եմ, որպեսզի վերադառնամ որպես ֆուտբոլիստ։ Դեռ չգիտեմ՝ կստացվի, թե ոչ։ Ամեն ինչ չէ, որ կապված է լինելու իմ մոտիվացիայից։ Ես երազում եմ խաղալ «Գրոնինգենի» մարզաշապիկով»,-ասել է Ռոբբենը, ում խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
Ռոբբենը արդեն միացել է «Գրոնինգենի» մարզումներին։ 2019 թվականի ամռանը «Բավարիայից» հեռանալուց հետո Ռոբբենը որոշեց ավարտել կարիերան։ Նրա վերջին ակումբը հենց «Բավարիան» է։
Ռոբբենը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Գրոնինգենում» 2000 թվականին։ Նա վերադարձել է ակումբ 18 տարի անց։
В «Гронингене» Роббен начал профессиональную карьеру в 2000 году. Он вернулся в клуб спустя 18 лет.