«Գրոնինգենի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենը Նիդերլանդների առաջնության 1-ին տուրի՝ ՊՍՎ-ի դեմ խաղում վնասվածք է ստացել։
36-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով 30-րդ րոպեին փոխարինվել է։ Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Տոմաշ Սուսլովը։
Հիշեցնենք, որ Ռոբբենը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2019 թվականին, սակայն մեկ տարի անց որոշել էր վերադառնալ ֆուտբոլ՝ պայմանագիր կնքելով «Գրոնգինգենի» հետ մինչև 2021 թվականի ամառ։