Եռօրյա հանգստից հետո «Ուրարտուն» վերադարձավ արձակուրդից ու սկսեց նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։ Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական շտաբին է արդեն միացել նախօրեին ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում կայացրած Արամ Բարեղամյանը։ Այսօր նա առաջին անգամ մարզմանը ներկայացել էր մարզչի կարգավիճակով։
«Ուրարտուն» մարզումներ անկացնում է սեփական մարզաբազայում։


