16.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ամուսնալուծությունից հետո՝ նոր հարսանիք․ Եվրոպայի չեմպիոնը երկրորդ անգամ կամուսնանա նույն կնոջ հետ

    Արսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համար

    Սկանդալ Բոլիվիայում․ դարպասապահին մահվան սպառնալիքներով ստիպել են 6 գնդակ բաց թողնել

    Իրենց զոհի տեղ դնելն անտեղի է․ գիտեմ՝ ինչու Ռեալը քիչ միավոր ունի, բայց չեմ ասի․ Տեբասը՝ մրցավարներին քննադատելու մասին

    Նա պետք է նվաճի Ոսկե գնդակը, այստեղ որևէ կասկած լինել չի կարող․ Դիեգո Սիմեոնե

    Մբապեն Ռեալում գրանցել է եզակի նվաճում, որին չի հասել նույնիսկ Ռոնալդուն

    Կա՛մ վերջակետ ենք դնում, կա՛մ մեռնում. Մոուրինյուն՝ Ռեալի բարդ հաղթանակի ու խաղացողներին ուղղված միակ դժգոհության մասին

    Տրանսֆերային ռեկորդ հայկական ֆուտբոլում. Սերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համալրեց Նոայի կազմը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

        Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ամուսնալուծությունից հետո՝ նոր հարսանիք․ Եվրոպայի չեմպիոնը երկրորդ անգամ կամուսնանա նույն կնոջ հետ

            Արսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համար

            Սկանդալ Բոլիվիայում․ դարպասապահին մահվան սպառնալիքներով ստիպել են 6 գնդակ բաց թողնել

            Իրենց զոհի տեղ դնելն անտեղի է․ գիտեմ՝ ինչու Ռեալը քիչ միավոր ունի, բայց չեմ ասի․ Տեբասը՝ մրցավարներին քննադատելու մասին

            Նա պետք է նվաճի Ոսկե գնդակը, այստեղ որևէ կասկած լինել չի կարող․ Դիեգո Սիմեոնե

            Մբապեն Ռեալում գրանցել է եզակի նվաճում, որին չի հասել նույնիսկ Ռոնալդուն

            Կա՛մ վերջակետ ենք դնում, կա՛մ մեռնում. Մոուրինյուն՝ Ռեալի բարդ հաղթանակի ու խաղացողներին ուղղված միակ դժգոհության մասին

            Տրանսֆերային ռեկորդ հայկական ֆուտբոլում. Սերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համալրեց Նոայի կազմը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

                Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Սառը պատերազմի շախմատային մենամարտը․ ինչպես Ֆիշերը հաղթեց Սպասկիին

                  ArmSport-ի դիտակետում, ՇԱԽՄԱՏ, ՍՊՈՐՏ LIFE
                  21.06.20 / 12:38
                  0

                  Սառը պատերազմ․ համաշխարհային պատմագիտության մեջ այս տերմինը մտավ նկարագրելու 1947 թվականից մինչև 1991 թվականն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության պայքարը, որը ուղեկցվում էր զանազան դրսևորումներով, սակայն ոչ ռազմականով։ Արդյո՞ք դա իսկապես այդպես էր։ Սպառազինությունների մրցավազք, ազդեցության գոտիների ընդլայնում․ այս ամենը երբեմն ուղեկցվում էր նաև առանձին տարածաշրջաններում երկու երկրների միջև հակամարտությունների սրացմամբ, որը բերում էր, այո՛, ռազմական գործողությունների ևս։ Սակայն չմոռանանք, թե «ինչի համար ենք հավաքվել»։

                  Սառը պատերազմը երևույթ էր, որում կողմերը ցանկանում էին հաղթող դուրս գալ ցանկացած ոլորտում։ Քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, սպորտ․ կապ չունի։ Միացյալ Նահանգներն ու ԽՍՀՄ-ը ինքնամոռաց պայքարում էին մյուսից ավելի լավը լինելու համար։ Մեր պատմությունը նաև սրա մասին է։

                  1970-ականների սկիզբը մեծ դժվարություններ բերեց Միացյալ Նահանգներին։ Սառը պատերազմի գլխավոր ռազմաճակատներից մեկում՝ Վիետնամում ԱՄՆ-ը ուներ զգալի խնդիրներ։ Վիետնամի համար մղվող պատերազմում տեղացիները ստանում էին սոցիալիստական պետությունների աջակցությունը, դե իհարկե ԽՍՀՄ-ի գլխավորությամբ։ Բարդ ժամանակներ էին․․․

                  Ինչու՞ այսքան խոսեցինք Սառը պատերազմի մասին։ Շուտով կիմանաք։ Շախմատը այն մարզաձևերից մեկն էր, որը ուղիղ կերպով առնչվում էր այս ամենի հետ։ 1948 թվականին շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը հոլանդացի Մաքս Էյվեից անցավ ԽՍՀՄ-ը ներկայացնող Միխայիլ Բոտվիննիկին։ Ու գնաց․․․Վասիլիյ Սմիսլով, Միխայիլ Տալ, նորից Բոտվիննիկ, Տիգրան Պետրոսյան, նորից Պետրոսյան ու հիմա էլ Բորիս Սպասկի։ 24 տարի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը պատկանում էր Խորհրդային Միությանը։ Սա աղետ էր Միացյալ Նահանգների համար։

                  Հանճարը․․․

                  Ռոբերտ Ջեյմս Ֆիշեր։ Հանճարեղ շախմատիստ․ նրա թողած ավանդը այս սպորտում ուղղակի անհամեմատելի է մյուսների հետ, ու դա կհաստատեն բոլորը։ Ֆիշերը անսահման տաղանդով մի պատանի էր, պատմության ամենաերիտասարդ գրոսմայստերն ու ԱՄՆ-ի չեմպիոնը։

                  Ռոբերտ Ջեյմս Ֆիշեր

                  Երբ երիտասարդ տարիքում հարցնում էին, թե ի՞նչ ես ուզում անել հետո, նա ասում էր․ «Ես ուզում եմ հաղթել ռուսներին, նրանք ամենաուժեղն են»։

                  Գանք դիմակայությանը։ 1970 թվականին աշխարհի չեմպիոնը Բորիս Սպասկին էր։ Ռոբերտ Ֆիշերը այն մարդն էր, ով բացահայտ քննադատում էր խորհրդային շախմատը՝ պնդելով, որ ԽՍՀՄ-ը ներկայացնող շախմատիստների հաջողությունները մեծ մրցաշարերում գերազանցապես պայմանավորված ոչ-ոքիների արդյունք են։ Նա մի քանի անգամ դա արեց հրապարակայնորեն։ Առհասարակ Ֆիշերը բարդ մարդ էր։ Նա հոգեկան լուրջ խնդիրներ ուներ, նա սովորական մարդ չէր։ Դե դա բնորոշ է հանճարներին։

                  1971 թվականին Ֆիշերը հաղթեց հավակնորդների մրցաշարում։ Ի դեպ, գլխավոր խաղում նա պարտության մատնեց Տիգրան Պետրոսյանին։ Նա անկասելի էր։ Գրեթե կասկած չկար, որ աշխարհի չեմպիոնի կոչման համար Սպասկիի հետ պայքարելու է հենց Ֆիշերը։ Հենց այդպես էլ եղավ։ Ամբողջ աշխարհը սպասում էր այդ հակամարտությանը, չէ՞ որ միմյանց դեմ մրցելու էին ոչ միայն ժամանակի ուժեղագույն երկու շախմատիստները, այլև ԱՄՆ-ը ու Խորհրդային Միությունը։

                  Ֆիշերի սկանդալային բնույթն ու ՖԻԴԵ-ի պատրաստակամությունը մեծ դժվարությամբ կյանքի կոչեցին հանդիպման անցկացումը։ Ֆիշերը ցանկանում էր խաղալ Հարավսլավիայում, Սպասկին՝ Իսլանդիայում։ Հետո որոշվեց առաջին մասն անցկացնել Հարասլավիայում, հետո Իսլանդիայում։ Օրեր անց ՖԻԴԵ-ն դարձյալ փոխեց որոշումը։ Մրցախաղը անցկացվելու էր Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում հունիսի 22-ից մինչև օգոստոսի 6-ը։

                  Մեգասկանդալային մեկնարկն ու Ֆիշերի «կապրիզները»

                  Մենամարտին սպասում էր ամբողջ աշխարհը։ Դա իրոք այդպես էր։ Անգամ Լեոնիդ Բրեժնևն ու Ռիչարդ Նիքսոնը իրենց աշխատասենյակներից հետևելու էին մրցախաղի ընթացքին։ Սա համաշխարհային դիմակայություն էր, որը նայելու էր ողջ աշխարհը։ Բրիտանական Independent-ը Ֆիշեր-Սպասկի դիմակայությունը անվանել է «դարի խաղը»։

                  ԽՍՀՄ-ը ղեկավար Լեոնիդ Բրեժնևն ու ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը

                  Բացման օրը Ֆիշերը չկար։ Նա չէր ժամանել Ռեյկյավիկ։ Սպասկին, ասես, հիմարի կարգավիճակում լիներ։ Նա եկել էր չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու, իսկ Ֆիշերը չկար։ Ինչու՞։ Հերթական «կապրիզները»։ Ֆիշերին չէր գոհացրել այն փաստը, որ մրցանակային ֆոնդը քիչ է։ Որոշ վարկածներով՝ Ֆիշերի չներկայանալու պատճառներից մեկն էլ այն էր, որ օդանավակայանում բազմաթիվ լրագրողներ են եղել, մինչդեռ Բոբին պահանջել էր, որ մեկնելիս իրեն ոչ ոք չտեսնի։

                  Մենամարտը սկսվեց հուլիսի 11-ին։ Այդ օրը Ֆիշերի բոլոր պահանջները բավարարված էին։

                  Առաջին պարտիան ավարտվեց Ֆիշերի պարտությամբ։ Նույնագույն փղերի վերջնախաղում, երբ դիրքը հավասար էր, ու շատերի համոզմամբ ամեն ինչ ավարտվելու էր ոչ-ոքիով, Ֆիշերը կամ սխալվեց, կամ էլ գերագնահատեց իրեն։ Ֆիշերը մանկական սխալ թույլ տվեց՝ ուտելով Սպասկիի զինվորին փղով։ Բոլորը շոկի մեջ էին, քանի որ հաջորդ իսկ քայլով Սպասկին արգելափակելու էր փղի բոլոր ուղղությունները։

                  Ֆիշերը կոպտագույն սխալից հետո, հուլիսի 11, 1972 թ․ 1-ին պարտիա, Ռեյկյավիկ, Իսլանդիա

                  Սակայն առաջին պարտիան պատմության մեջ հիշվեց ոչ միայն Բոբիի կոպտագույն սխալով, այլ նաև նրա սկանդալային պահվածքով։ Նա մրցավարին բողոքեց տեսախցիկների ձայներից, մարդկանց աղմուկից ու նոր պահանջներ ներկայացրեց խաղից հետո։

                  Երկրորդ պարտիային Բոբին չներկայացավ։ Ի դեպ, այս պատմության մասին կա մի հրաշալի ֆիլմ՝ «Զոհաբերելով զինվորը»։ Նախ խորհուրդ կտամ հոդվածից հետո անպայման դիտել ու հաճույք ստանալ, իսկ հիմա մի դրվագ այդ ֆիլմից։ Ֆիլմում որոշ բաներ ներկայացվում են սխալ։ Դա արվում է ֆիլմին դրամատիզմ տալու ու երևույթները ավելի, այսպես ասած, «կինոյի պես» նկարագրելու համար։ Ֆիլմում շեշտը դրվում է նրա վրա, որ Ֆիշերը հոգեբանական բարդ վիճակում է, ու չի ներկայանում 2-րդ խաղին, որովհետև մեծ հաշվով թքած ունի։ Եթե իր պահանջները չկատարվեն, նա չի գա։

                  Հուլիսի 12, 1972 թ․ 2-ին պարտիա, Ռեյկյավիկ, Իսլանդիա․ Սպասկին սպասում է Ֆիշերի ժամանելուն․ այդ օրը նա այդպես էլ չեկավ

                  Իրականում շատերի պնդմամբ՝ ամեն ինչ այլ ձև է եղել։ Սկանդալային առաջին պարտիայից հետո Ֆիշերը դիմել է հոգեբանական քայլի։ Նա պարզապես չի ներկայացել խաղին, նրան տրվել է տեխնիկական պարտություն ու հաշիվը արդեն 0-2 է, բայց չէ՞ որ Բոբին է հենց ֆավորիտը, ու շախմատիստները ոչ ավել ոչ պակաս 24 պարտիա են խաղալու։

                  Կա նաև վարկած, որ եթե Սպասկին չներկայանար 3-րդ պարտիային, հնարավոր է մրցախաղը դադարեցվեր։ Այդ դեպքում Սպասկին կմնար աշխարհի չեմպիոնի կարգավիճակում։ Բայց իրական ջենթելմենը չէր ուզում դա։ Նա ուզում էր խաղով հաղթել Ֆիշերին։

                  Տարիներ անց իր հարցազրույցներից մեկում Բորիս Սպասկին անկեղծացել էր․ «Երկրորդ պարտիայից հետո ես պետք է մեկ պարտիա նվիրեի նրան։ Այդ դեպքում ես հոգեբանական խնդիր չէի ունենա»։

                  3-րդ պարտիայում Ֆիշերը վերադարձավ ու հաղթեց։ Մյուս խաղում՝ ոչ-ոքի։ 5-րդ պարտիան ավարտվեց ամերիկացու հաղթանակով։ Հաշիվը 2․5-2․5 է։

                  Լեգենդար 6-րդ պարտիան ու Սպասկիի ծափահարությունները մրցակցին

                  Ֆիշերը արդեն մերվել էր բոլորի հետ։ Պայմանները նրան գոհացնում էին, խաղը ստացվում էր։ Հաշիվը հավասար էր, բայց իհարկե Սպասկիի համար ավելի բարդ էր, չէ՞ որ նա հաղթանակներից մեկը տարել է այն պատճառով, որ մրցակիցը չի ներկայացել խաղին։ Իսկ սա առաջին կարգայինների մրցաշար չէր, սա շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղ էր։

                  Այս ամենի հետ մեկտեղ Բոբին մեկ այլ անակնկալ էր պատրաստել Սպասկիի համար։ Իր սիրելի ու հանրահայտ «e4» քայլի փոխարեն Ֆիշերը 6-րդ պարտիայում ընտրեց անակնկալ մեկնարկ՝ խաղալով «c4»։ Սա անակնկալ էր բոլորի համար։ Հիմնականում Ֆիշերը խաղում էր «e4», Սպասկին պատասխանում էր սիցիլիական պաշտպանությամբ՝ խաղալով «c5»:

                  Շախմատի շատ մասնագետներ այս պարտիան համարում են պատմության լավագույն պարտիաներից մեկը։ Մի մասն էլ անմիջապես հակադարձում է՝ ասելով, որ իրականում ոչ թե Ֆիշերն է շատ լավ խաղացել, այլ Սպասկին թույլ է տվել չնչին սխալներ, որոնցից Ֆիշերն օգտվել է։

                  Վերջիվերջո, ի՞նչ եղավ այս խաղում։ Նախ ես ստորև կտեղադրեմ տեսանյութը ու դուք կտեսնեք «Զոհաբերելով զինվորը» ֆիլմի դրվագներն ու պարտիայի մեկնաբանությունը ՖԻԴԵ-ի վարպետի կողմից։ Դուք ինքներդ որոշեք՝ արդյո՞ք այս պարտիան լավագույնն է շախմատի պատմության մեջ, կամ էլ լավագույններից մեկը։

                  Իրականում Ֆիշերը ֆանտաստիկ գրոհ է իրականացնում 6-րդ պարտիայում։ Երբ Սպասկիի դիրքը պարզապես պարալիզացված էր, նրան ոչինչ չէր մնում, քան հանձնվելը։ Պարտիայից հետո երկրպագուների ծափահարություններին խառնվեց նաև Սպասկին։ Աշխարհի գործող չեմպիոնը ծափահարեց իր հանճարեղ մրցակցի հանճարեղ գրոհը՝ դրանով արձանագրելով այլևս անբեկանելի այն ճշմարտությունը, որ օրեր անց ամրագրվելու էր նաև դե յուրե․ Բոբի Ֆիշերը մոլորակի ուժեղագույն շախմատիստն է։

                  Ի դեպ, ֆիլմում այդ դրվագը ևս ներկայացված է այլ կերպ։ Առաջինը ծափահարում է Սպասկին, մինչդեռ իրականում եղել է հակառակը։

                  6-րդ պարտիան, իհարկե, բեկումնային էր։ Ամբողջ աշխարհը խոսում էր Բոբիի փառահեղ խաղի մասին։ Ակնհայտ էր, որ նա հաղթելու է Սպասկիին, վերջ է տալու ԽՍՀՄ-ի շախմատային մոնոպոլիային ու երջանկացնելու է Ռիչարդ Նիքսոնին ու ողջ ԱՄՆ-ին։ Այն նույն Նիքսոնին, որը տարիներ հետո դառնալու էր ԱՄՆ-ի միակ նախագահը, ով հեռանում է հրաժարականով Watergate-ի հանրահայտ պատմությունից հետո։ Ու այն նույն ԱՄՆ-ին, որը տարիներ անց զրկելու էր Ֆիշերին քաղաքացիությունից ու մինչև կյանքի վերջ արգելելու էր նրան մուտք գործել երկիր։

                  12,5 — 8,5։ Հենց այս հաշվով Բոբին հաղթեց Սպասկիին։ Դիմակայությունն ավարտվեց 22-րդ պարտիայում։ Ֆիշերը աշխարհի չեմպիոն է։ Հոգեբանական խնդիրներ ունեցող հանճարը հասավ իր երազանքին։ Նա աշխարհի ուժեղագույն շախմատիստն էր, նա աշխարհի 11-րդ չեմպիոնն էր։

                  Աշխարհի հաջորդ չեմպիոնը՝ Անատոլի Կարպովը, Ֆիշերին չհաղթեց չեմպիոն դառնալու համար։ Սա ևս ունիկալ երևույթ է։ 1975-ին ՖԻԴԵ-ն չտարավ Ֆիշերի «կապրիզները»։ Կարպովը հռչակվեց աշխարհի չեմպիոն առանց մրցախաղի։

                  Թե՛ Բոբի Ֆիշերը, թե՛ Բորիս Սպասկին լեգենդար շախմատիստներ են, որոնց մասին կարելի է խոսել ժամերով։ 1992 թվականին՝ իրենց մրցախաղից 20 տարի անց տեղի ունեցավ ոչ պաշտոնական ռևանշ, որը դարձյալ հաղթեց Ֆիշերը։ Ասում են, նրանց հարաբերությունները այդ տարիներին ուղղակի գերազանց էին։ Համաշխարհային սպորտի ամենաքննարկված հակամարտություններից մեկը հենց Ֆիշեր-Սպասկի դիմակայությունն է, և այո՛, ինչպես տեսանք այստեղ կար քաղաքական ենթատեքստ։

                  Ֆիշերը կոշտ էր իր հայտարարություններում։ Քաղաքական այդ տեքստերի մեջ մենք չենք ներքաշվի ու չենք պատմի, թե ինչն է եղել նրա՝ ԱՄՆ-ի քաղաքացիությունից զրկվելու պատճառը։ Բայց վերջում 2 մեջբերում լեգենդար Բոբիից․

                  «Ոչ ոք ԱՄՆ-ի համար միայնակ չի արել այնքան բան, որքան ես»։

                  «Շախմատն ու ես․ Բարդ է այս երկուսին իրարից բաժանելը։ Այն կարծես, իմ երկրորդ «ես»-ը լինի»։

                  Արամ Սահակյան

                  Թեգեր: բորիս-սպասկիռոբերտ-ֆիշեր
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Կյանքից հեռացել է շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոնը

                  28.02.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Ամուսնալուծությունից հետո՝ նոր հարսանիք․ Եվրոպայի չեմպիոնը երկրորդ անգամ կամուսնանա նույն կնոջ հետ

                  18:18 / 16.09.26

                  Արսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համար

                  17:12 / 16.09.26

                  Սկանդալ Բոլիվիայում․ դարպասապահին մահվան սպառնալիքներով ստիպել են 6 գնդակ բաց թողնել

                  16:14 / 16.09.26

                  Իրենց զոհի տեղ դնելն անտեղի է․ գիտեմ՝ ինչու Ռեալը քիչ միավոր ունի, բայց չեմ ասի․ Տեբասը՝ մրցավարներին քննադատելու մասին

                  15:15 / 16.09.26

                  Նա պետք է նվաճի Ոսկե գնդակը, այստեղ որևէ կասկած լինել չի կարող․ Դիեգո Սիմեոնե

                  14:13 / 16.09.26

                  Մբապեն Ռեալում գրանցել է եզակի նվաճում, որին չի հասել նույնիսկ Ռոնալդուն

                  13:16 / 16.09.26

                  Կա՛մ վերջակետ ենք դնում, կա՛մ մեռնում. Մոուրինյուն՝ Ռեալի բարդ հաղթանակի ու խաղացողներին ուղղված միակ դժգոհության մասին

                  12:15 / 16.09.26

                  Տրանսֆերային ռեկորդ հայկական ֆուտբոլում. Սերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համալրեց Նոայի կազմը

                  11:16 / 16.09.26

                  Դուռը դեռ փակված չէ․ Մեսսին վերջին անգամ հրավիրվել է Արգենտինայի հավաքական

                  10:10 / 16.09.26

                  🎥 Ծանր գիշեր Մանուել Մարտինես Վալերոյում․ Ռեալը մեծ դժվարությամբ կորզեց հաղթանակը Էլչեից

                  01:28 / 16.09.26

                  🎥 Անգլիայի լիգայի գավաթ. Լիվերպուլը հաղթեց Տոտենհեմին, Արսենալը՝ Իպսվիչին

                  00:57 / 16.09.26

                  Մենք ավելի շատ ենք առաջադիմել, պատրաստ ենք ռևանշի. Արմեն Համբարձումյանը՝ Սպարտայի դեմ խաղի մասին

                  23:50 / 15.09.26

                  Սա չպետք է լինի պատմական դրվագ, այլ պետք է դառնա սովորություն. Մանուել Տուլիպան՝ Սպարտայի դեմ խաղի մասին

                  23:25 / 15.09.26

                  Ոչ դեղին և ոչ էլ կարմիր. ռումինական ֆուտբոլում նոր գույնի քարտ են հորինել

                  22:49 / 15.09.26

                  Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը գոլառատ ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ․ Դերմենջյանը՝ հեթ-տրիկի հեղինակ

                  22:05 / 15.09.26

                  Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասին

                  21:40 / 15.09.26

                  Ռոդրին նշել է, թե Բարսելոնայի որ ֆուտբոլիստն է իրեն ամենաշատը զարմացրել

                  21:10 / 15.09.26

                  Երբ նա բարձրանում էր բեմ, մտքումս ասում էի՝ լավագույնն այնտեղ է. Մբապեն անկեղծացել է

                  20:45 / 15.09.26

                  Պաշտոնական․ Ինտեր Մայամին ներկայացրեց նոր գլխավոր մարզչին

                  20:20 / 15.09.26

                  Ֆուտբոլիստներն ավելի շատ Դեմբելեի կողմից են, քան Մբապեի․ Ռոտենը՝ Ֆրանսիայի հավաքականում պառակտման մասին

                  19:15 / 15.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին

                  11:29 / 09,09,26

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  Կարդալ ավելին

                  Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում

                  0:28 / 24.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.