Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որը ներկայումս հանդես է գալիս «Յուվենտուսում»։
«Կարծում եմ՝ Ռոնալդուի մասին խոսելը՝ որպես խաղացողի, սովորական է։ Նա պատմության լավագույններից է։ Մեզ «Ռեալում» պակասում են նրա գոլերն ու բնավորությունը։ Կրիշտիանուն միշտ ուզում է հաղթել, նա մոտիվացնում էր մեզ։ Որպես անհատականություն՝ նա տասը տարեկան է։ Մեծ սիրտ ունի ու միշտ պատրաստ է օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- Մոդրիչի խոսքերն է փոխանցում Goal.com-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։