Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել Փարիզի Մասթերս մրցաշարի երկրորդ շրջանը՝ 3 սեթում պարտվելով գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին 6:7 (5:7), 6:3, 5:7 հաշվով:
Հանդիպումը տևել է 2 ժամ 2 րոպե:
Խաչանովի ակտիվում 2 բրեյք-փոինթ կա 2 հնարավորից: Երկու թենսիստների ակտիվում 17 էյս կա և 2-ական կրկնակի սխալ:
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Շտրուֆը կմրցի Ժո-Վիլֆրիդ Ցոնգա — Մաթեո Բերետինի զույգի հաղթողի հետ:
Խաչանովը 2018 թվականին հաղթել էր Փարիզի Մասթերսում՝ պարտության մատնելով աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին 7:5, 6:4 հաշվով: