Մեծ սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոն, շվեյցարացի Ստեն Վավրինկան զվարճալի նկարագրությամբ հերթական լուսանկարն է հրապարակել։
35-ամյա թենիսիստը, արդեն քանի օր է, վերսկսել է մարզումները։ Կորտից տեղադրած լուսանկարը Վավրինկան մեկնաբանել է այսպես․
«Վերջապես բարբիքյուն փոխարինեցի իմ ռակետով․․․Ամեն դեպքում ոչ երկար ժամանակով»,-գրել է Ստենը։
Հիշեցնենք, որ թենիսի մրցաշրջանը դադարեցված է մինչև հուլիսի 31-ը։