«Մանչեսթեր Յունայթեդը» ապատեղեկատվություն է համարել այն ինֆորմացիան, թե իբր անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը՝ Էշլի Յանգի ու Քրիս Սմոլինգի հետ քննարկել է իր՝ «Միլան» հնարավոր տեղափոխությունը:
The Independent-ի տեղեկություններով, Սմոլինգն ու Յանգը, որոնք հանդես են գալիս Իտալիայում, Լինգարդի հետ կիսվել են Ապենինյան թերակղզու առավելություններով:
Սմոլինգն ու Յանգը խաղացել են «Յունայթեդի» կազմում, իսկ հիմա վարձավճարով հանդես են գալիս համապատասխանաբար «Ռոմայի» ու «Ինտերի» կազմում:
Լինգարդի գործակալն այժմ Մինո Ռայոլան է: