«Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարող է լքել ֆրանսիական ակումբը այս ամառ:
Լրագրող Նիկոլա Սկիրան հայտնում է, որ «դոգերը» ցանկանում են ստանալ մոտ 60 միլիոն եվրո իրենց հարձակվողի համար: «Նապոլին» նիգերիացի հարձակվողին ձեռք բերելու հիմնական հավակնորդն է:
Ինքը՝ Օսիմենը, ցանկանում է 5-ամյա պայմանագիր կնքել նեապոլիտանցիների հետ՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 4 միլիոն եվրո աշխատավարձով:
«Լիլը» 2019թ 12 մլն եվրո էր վճարել բելգիական «Սպորտինգին»՝ նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։ Լիգա 1-ի այս մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը 27 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։