«Մանչեսթեր Յունայթեդի» և Նիդերլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լու վան Գալը իր կարծիքն է հայտնել «Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշի վերաբերյալ, որը շուտով կհամալրի «Չելսիի» կազմը.
«Այաքսում Զիեշը մեծ աճ գրանցեց: Նրա աճը շատ չէր ստեղծագործելու առումով, բայց թիմային աշխատանքում և խաղում նրա աճն ակնհայտ էր: Բոլորը նկատում էին, որ նա մեծ աշխատանք է կատարում թիմի համար՝ խփելով գոլեր ու բաժանելով փոխանցումներ,-ասել է վան Գալը:
Transfermarkt.de-ի տվյալներով, Զիեշը 40 մլն եվրոյի դիմաց է տեղափոխվելու «Չելսի»: Այս մրցաշրջանում անցկացրած 35 խաղում Զիեշը դարձել է 8 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ: