Ferrari Formula 1 թիմը իրենց նախկին ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենին նվիրել են այն բոլիդը, որով նա հաղթել էր ԱՄՆ-ի Գրան-պրի 2018-ին:
Այդ հաղթանակը Ռայկոնենի համար վերջինն էր Ֆորմուլա 1-ի մրցափուլերում և առաջինն էր Ավստրալիայի 2013թ Գրան պրիից հետո, երբ ֆինն ավտոարշավորդը հանդես էր գալիս «Լոտուսում»:
Այժմ Ռայկոնենը հանդես է գալիս «Ալֆա Ռոմեոյի» կազմում: 2007-ին նա դարձավ Ֆորմուլա-1-ի չեմպիոն՝ Ferrari-ի կազմում:
