«Նյու Ինգլանդ Ռեվոլուշնի» կիսապաշտպան Կարլես Գիլը կարծիք է հայտնել իր նախկին թիմակից Ադամա Տրաորեի մասին, ով այժմ խաղում է «Վուլվերհեմփթոնի» կազմում:
«Նա պարզապես ֆենոմեն է: Այս ուժը, արագությունը … Անկասկած, նա աշխարհի ամենաարագ խաղացողն է: Միշտ ասում էի, որ չգիտեմ`երբևէ եղել է այդպիսի արագ խաղացող: Մենք բոլորս կիմանայինք նրան, եթե լիներ: Սա ուղղակի խենթություն է:
Նա դեռ պետք է որոշ փոքր ասպեկտումներում ավելացնի, բայց ընդհանուր առմամբ նա այն խաղացողն է, ով փոխում է իրավիճակը:
Թերևս ճիշտ է, որ անգլիական ֆուտբոլը նրան ավելի հարմար է: Այնտեղ ավելի շատ է ուժային խաղը, և նա հիանալի է այս առումով: Բայց, ընդհանուր առմամբ, այնքան էլ կարևոր չէ, թե որտեղ է նա խաղում: Նա ամենուր առանձնանալու է ՝ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ», — ասաց Գիլը: