Եվրոպական մի շարք թոփ ակումբներ հետաքրքրված են 18-ամյա «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մբույամբայի ծառայություններով: Այս մասին ասել է նիդերլանդացի ֆուտբոլիստի գործակալ Կառլոս Բարրոսը:
«Բարսելոնայում» իրավիճակը շատ խառն է: Շուտով նոր նախագահական ընտրություններն են, և, հավանաբար, ղեկավարությունում փոփոխություններ կլինեն, կգան նոր մարդիկ: Այժմ ակումբը շատ անհանգիստ է և՛ քաղաքական, և՛ մարզական տեսանկյունից:
Տեսնո՞ւմ եք, նույնիսկ Անսու Ֆաթիին կարով են վարձակալությամբ ուղարկել այլ ակումբ․ ինչպե՞ս կարող են այլ երիտասարդ խաղացողները ակնակալել հատնվել առաջին թիմում:
Գրեթե բոլոր մեծ ակումբները հետաքրքրված են Խավիերի ծառայություններով: «Ռեալը», նրանց թվում է, նրանք լուրջ են վերաբերվում իրենց երիտասարդ ֆուտբոլիստներին․ իհարկե, այդ գործարքը կարող է բարդ լինել: «Յուվենտուսն» ու «Ինտերը» նույնպես հետաքրքրված են, բայց «Չելսին» արել է լավագույն առաջարկը»,- մեջբերում է Բարրոսին Vi.nl-ն: