Գյումրու «Քաղաքային» ստադիոնում քիչ առաջ ավարտվեց «Շիրակի» և Առաջին խմբի ներկայացուցիչ «Վանի» դիմակայությունը:
Բարձրագույն խմբի ներկայացուցիչը հաղթեց 2-1 հաշվով: Վարդան Բիչախչյանի թիմից աչքի ընկան Հրայր Մկոյանն ու առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն: Չարենցավանի թիմից պատասխանեց Ստեֆան Ադջումանին:
Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին: