Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան» մտադիր են հաջորդ մրցաշրջանում կրճատել խաղացողների աշխատավարձերը:
AS-ը հայտնում է, որ երկու ակումբներն էլ քննարկում են 2020/2021 մրցաշրջանում ֆուտբոլիստների աշխատավարձերը 30%-ով կրճատելու տարբերակը: «Ռեալը» և «Բարսելոնան» միակ ակումբները չեն, որոնք կարող են դիմել այնպիսի միջոցների, որոնք կարող են կայունացնել ֆինանսական իրավիճակը կորոնավիրուսի համաճարակի ֆոնի վրա:
Իր հերթին ՊՍԺ-ի աստղ Նեյմարը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման գնալ՝ հանուն «Բարսելոնա» վերադառնալու: