«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին վնասվածք է ստացել։ Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիացի պաշտպանը աջ ոտքի մկանային վնասվածք ունի։ Ակումբը դեռևս չի նշել, թե որքան ժամանակ կպահանջվի Ումտիտիից ապաքինվելու համար։
Հիշեցնենք, որ Covid-19-ի բացասական թեստերից հետո «Բարսելոնան» երեկ վերսկսել էր մարզումները։
«Կապտանռնագույնները» մտադիր են ամռանը վաճառել Ումտիտիին։