Իտալական «Ռոման» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպաններին ՝ Ժունիոր Ֆիրպոյին և Ժան Կլերա-Տոդիբոին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ իտալական ակումբը արդեն սկսել է բանակցությունները «Բարսելոնայի» ղեկավարների հետ:
Կատալոնական ակումբը 25-ական միլիոն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստների համար:
Հավելենք, որ «Ռոման» մտադիր է նվազեցնել պահանջվող գումարի չափը: