Պորտուգալակն «Վիտորիայի» հարձակվող Էրկուլանու Նաբիանը գրավել է եվրոպական գրանդերի ուշադրությունը:
As-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված են երիտասարդ պորտուգալացի հարձակվողի ծառայություններով: Այնուամենայնիվ, ՊՍԺ-ն և «Մոնակոն» պատրաստ են մրցակցել իսպանական գրանդ ակումբների հետ՝ տաղանդավոր հարձակվողին ձեռք բերելու համար:
Պորտուգալիայում ֆուտբոլիստին, ում հասակը 162 սանտիմետր է, անվանում են «նոր Լուկակու»` նման ֆիզիկական բնութագրերի և խաղաոճի պատճառով: Վերջին երկու մրցաշրջանում Նաբիան 43 գոլ խփել «Վիտորիայի» երիտասարդական թիմի կազմում, ինչպես նաև խփել է չորս գոլ Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում: