Մադրիդի «Ռեալը» շարունակում է ուսումնասիրել տրանսֆերային շուկան՝ կազմի հնարավոր ուժեղացման նպատակով։ Ինչպես հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով գերմանական Sky-ին, մադրիդյան ակումբն առաջիկա տրանսֆերային պատուհանների ընթացքում կարող է փորձել ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերին։
Նշվում է, որ արգենտինացուն իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։
«Ժոզե Մոուրինյուն կողմ է Մակ Ալիստերի տրանսֆերին՝ հատկապես ընդգծելով նրա ֆիզիկական տվյալներն ու ուժը մենապայքարներում»,— նշվում է հրապարակման մեջ։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ մերսիսայդյան ակումբը վճռական է տրամադրված թիմում պահել 27-ամյա ֆուտբոլիստին։ Transfermarkt-ը Մակ Ալիստերի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
























































