Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն յուրովի «շնորհակալություն է հայտնել» կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուներին «Էլ Կլասիկոյում» տոնած հաղթանակից հետո (2-1)։
«Սերուցքայինները» հյուրընկալվելիս պարտության մատնեցին «կապտանռնագույններին»՝ Իսպանիայի առաջնությունում առաջատարից միավորների տարբերությունը կրճատելով մինչև երեքի։
«Այս հաղթանակը ես նվիրում եմ «Բարսելոնայի» այն երկրպագուներին, որոնք թույլ չտվեցին ինձ քնել հյուրանոցում։ Նրանք եկել էին հյուրանոցի մոտ և ամբողջ օրն երգում էին, ուստի ես այդպես էլ չկարողացա հանգստանալ։ Դե ինչ, ես չքնեցի, բայց փոխարենը հաղթեցի նրանց թիմին։ Ամուր գրկում եմ նրանց»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալի» կազմում դուբլի հեղինակ էր դարձել Կիլիան Մբապեն՝ աչքի ընկնելով 41-րդ և 87-րդ րոպեներին։ «Բարսելոնայի» կազմում 61-րդ րոպեին միակ գոլը հեղինակել էր Ռաֆինյան։
























































